Հուլիս 22, 2023 09:41 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Շվեդիայի դեսպանն իրավունք չունի վերադառնալ Իրան

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանի նախագահի հրամանով Թեհրանում Շվեդիայի դեսսանն իրավունք չունի վերչադառնալ ԻԻՀ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը լուրջ միջոցներ չի ձեռնարկել իսլամական սրբությունների շարունակական ոտնահարման դեմ պայքարելու ուղղությամբ»:

Հեռուստատեսային հարցազրույցում անդրադառնալով Շվեդիայում Ղուրանն անարգելու հերթական դեպքին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Շվեդիայի դեսպանն ավարտել է իր առաքելությունը Թեհրանում և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հրամանով, քանի դեռ այդ երկրի կառավարությունը լուրջ քայլ չի ձեռնարկել, Ղուրանի պղծումը կանխելու ուղությամբ, նոր դեսպանը չի կարող մտնել Իրան: Իրանի նոր դեսպանը նույնպես չի մեկնի Շվեդիա»:

Նշելով, որ Շվեդիայի կառավարությունը տեղեկացվել է այս որոշման մասին, Աբդոլլահյանը հավելել է. «Իսլամական որոշ երկրներ դատապարտել ե ն այս արարքը և այդ երկրների հետ համատեղ միասնական և համապատասխան մոտեցում կկիրառվի՝ Ղուրանի անարգումը կանխելու համար»:

Պիտակ