Իրանի «Azad» իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
https://parstoday.ir/hy/news/iran-i203610-Իրանի_azad_իսլամական_համալսարանում_բացվել_է_Հայոց_լեզվի_և_գրականության_բաժին
Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության, գրում է Էրմենիհաբերը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հուլիս 26, 2023 10:34 Asia/Tehran
  • Իրանի «Azad» իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին

Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության, գրում է Էրմենիհաբերը։

Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Աքբար Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ հոդվածում տեղական լեզուների ուսուցման մասին գրառումը սխալ է ընկալվել, դա վերաբերում է միայն հայերին, իսկ թուրքերին՝ ոչ։

Վերոհիշյալ համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժնի բացման մասին լուրը թուրքական մամուլում դժգոհության տեղիք է տվել։ Այն մեկնաբանվել է հետևյալ կերպ՝ Իրանը, հարավում ապրող ադրբեջանցիներին և ղաշղայ թուրքերին թույլ չի տալիս սեփական լեզվով կրթություն ստանալ, այնինչ «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացում։

Նշվում է, որ ղաշղայ թուրքերը օղուզ ցեղից սերող թյուրքական ժողովուրդն են, որը կիսաքոչվորական կյանք է վարում Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում։