Իրանի ԱԳՆ խոսնակ.Իսլամական սրբությունների դեմ ոտնձգությունը Սիոնիստների գլոբալ նախագիծն է
https://parstoday.ir/hy/news/iran-i203674-Իրանի_ԱԳՆ_խոսնակ.Իսլամական_սրբությունների_դեմ_ոտնձգությունը_Սիոնիստների_գլոբալ_նախագիծն_է
Արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանելով իսլամական սրբությունների դեմ ոտնձգելու սիոնիստների գլոբալ նախագիծը, Սիոնիստական ռեժիմի կաբինետի նախարարի ներկայությունն Ալ-Աղսա մզկիթում, ևս մեկ քայլ է համարել իսլամական սրբություններն անարգելու ուղղությամբ ,և դատապարտել է այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 13:47 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ.Իսլամական  սրբությունների դեմ ոտնձգությունը Սիոնիստների գլոբալ նախագիծն է

Արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանելով իսլամական սրբությունների դեմ ոտնձգելու սիոնիստների գլոբալ նախագիծը, Սիոնիստական ռեժիմի կաբինետի նախարարի ներկայությունն Ալ-Աղսա մզկիթում, ևս մեկ քայլ է համարել իսլամական սրբություններն անարգելու ուղղությամբ ,և դատապարտել է այն:

Այսօր (հինգշաբթի) Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության նախարարը մի խումբ ավանաբնակների  հետ  ոտնձգել  է Ալ-Աղսա մզկիթի դեմ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր արձագանքել է Ալ-Աղսա մզկիթում Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նախարարի ներկայությանը և դատապարտել  է այն։
Քանանի Չաֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. -«Սիոնիստների գլոբալ նախագիծն է գրոհել իսլամական սրբությունների դեմ՝սկսած  Սուրբ Ղուրանն այրելու չարաբաստիկ  քայլից  մինչև աշխարհի մուսուլմանների առաջին Ղիբլայի պղծումը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.-«Սիոնիստական ​​կաբինետի նախարարի չարաբաստիկ ներկայությունը Ալ-Աղսա մզկիթում ևս մեկ քայլ էր իսլամական սրբությունները ոտնահարելու և աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելու ուղղությամբ, ինչը  դատապարտելի է»։
Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության նախարարի կողմից Ալ-Աղսա մզկիթի  դեմ ոտնձգությունը դատապարտել են Պաղեստինը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։
Հուլիսի 26-ին և 27-ին  Բենիամին Նեթանյահուի  ծայրահեղական կաբինետի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը  մի խումբ սիոնիստ ավանաբնակների  հետ անվտանգության խիստ միջոցառումների ներքո գրոհել են Ալ-Աղսա մզկիթը, և հենց այդ ժամանակ  իսլամական երկրները, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտել են նրանց այդ քայլը: