Ցավակցություն Հոսեյնի Աշուրայի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i203724-Ցավակցություն_Հոսեյնի_Աշուրայի_կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակության և Աշուրայի տարելիցի օրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2023 12:02 Asia/Tehran
  • Ցավակցություն Հոսեյնի Աշուրայի կապակցությամբ

Իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակության և Աշուրայի տարելիցի օրը:

Մոհառամ ամսվա 10-րդ օրը շիաների երրորդ առաջնորդ Էմամ Հոսեյնի նահատակության տարելիցն է, ով լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ին, նահատակվեց Քյարբալայում:

Իմամ Հոսեյնը նախքան նահատակվելը, խոսելով իր շարժման մասին ասում էր. «Իմ շարժման նպատակն է դիմակայել բռնությանն ու չարագործությանը»:

Իսլամական Իրանի հավատացյալ ու աստվածատենչ ժողովուրդը Մոհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի գիշերվա ու օրվա ընթացքում մասնակցում են  մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո հանդիսություններին:

Իմամ Հուսեյնի շարժման դասերը ողջ ստեղծագործության, մարդկության և աշխարհի չափ պատմություն ու աշխարհագրություն ունեն:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հայերեն ռադիոժամը Էմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: