Ցավակցություն Հոսեյնի Աշուրայի կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակության և Աշուրայի տարելիցի օրը:
Մոհառամ ամսվա 10-րդ օրը շիաների երրորդ առաջնորդ Էմամ Հոսեյնի նահատակության տարելիցն է, ով լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ին, նահատակվեց Քյարբալայում:
Իմամ Հոսեյնը նախքան նահատակվելը, խոսելով իր շարժման մասին ասում էր. «Իմ շարժման նպատակն է դիմակայել բռնությանն ու չարագործությանը»:
Իսլամական Իրանի հավատացյալ ու աստվածատենչ ժողովուրդը Մոհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի գիշերվա ու օրվա ընթացքում մասնակցում են մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո հանդիսություններին:
Իմամ Հուսեյնի շարժման դասերը ողջ ստեղծագործության, մարդկության և աշխարհի չափ պատմություն ու աշխարհագրություն ունեն:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հայերեն ռադիոժամը Էմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: