Երևանում կանկացվի «Իրանի ազատ գոտիներ 2023» ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i204040-Երևանում_կանկացվի_Իրանի_ազատ_գոտիներ_2023_ցուցահանդեսը
Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ Երևանում կանկացվի «Իրանի ազատ գոտիներ 2023» ցուցահանդեսը՝ երկու երկրների միջև առևտրային համագործակցության ամրապնդման նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 06:27 Asia/Tehran
  • Երևանում կանկացվի «Իրանի ազատ գոտիներ 2023» ցուցահանդեսը

Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ Երևանում կանկացվի «Իրանի ազատ գոտիներ 2023» ցուցահանդեսը՝ երկու երկրների միջև առևտրային համագործակցության ամրապնդման նպատակով։

Լրագրողների հետ ճեպազրույցում Մաջաիդ Քիանին ասել է. «Ցուցահանդեսը կանցկացվի օգոստոսի 25-ից 27-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության առաջադրանքների համաձայն»։

Քիանին հավելել է. «Ցուցահանդեսի շրջանակներում հայ գործարարբներին կներկայացվեն  ներդրումային փաթեթներ, Իրանի ազատ գոտիներում արտադրված ապրանքները, դրանց ներմուծման, ինչպես նաև հանգստի, կրթական և բուժական զբոսաշրջությանը զբոսաշրջության ոլորտների հնարավորությունները»:

Նա հավելել է. «Ցուցահանդեսին մասնակցության համար գովազդային արշավի շրջանակներում  հրավերներ են ուղղվել հայ պաշտոնյաներին, Երևանում տարբեր երկրների դեսպաններին, ԵԱՏՄ միության անդամ երկրների ներկայացուցիրներին, տնտեսական ակտիվիստներն, ներդրումային հոլդինգների սեփականատերերին, մեդիա ակտիվիստներին և Հայաստանում բնակվող իրանցիներին»։

Քիանին նշել է, որ ցուցահանեսի շրջանակներչում կկազմակերպվեն մասնագիտացված հանդիպումներ՝ տնտեսության, զբոսաշրջության և տարանցման ոլորտներում և ԻԻՀ ԱԳՆ համակարգմամբ երկու կողմերի պաշտոնյաների միջև կկայանան առևտրի ու տարանցման ոլորտներում առկա խոչընդոտների քննարկման ու դրանց վերացման նպատակով հանդիպում-քննարկումներ:

Նշելով, որ  Հայաստանի շուկան ԵԱՏՄ դարպասն է և հաշվի առնելով Երևանում ռուս գործարարներին ներկայությունը, Մաջիդ Քիանին հավելել է. ««Արաս» ազատ գոտում գործունեություն ծավալող արդյունաբերական և գյուղատնտեսական ընկերությունները 70-ից ավել  տաղավարներում կներկայացնեն իրենց արտադրանքը»: