ԻԻՀ ԱԳ նախարար. Մենք կշարունակենք աջակցել Դիմադրությանը մինչև սիոնիզմի ոչնչացումը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը ջանք չի խնայի Դիմադրության առանցքին օգնելու համար՝ մինչև օկուպացիայի ամբողջական վերացումը և սիոնիզմի ոչնչացումը։
Կիրակի օրը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին ուղղված ուղերձում, շնորհավորելով 33-օրյա պատերազմում Հեզբոլլահի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Լիբանանի զինվորների ու զավակների կողմից 33-օրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի խայտառակ պարտությունը իսլամական Դիմադրության փայլուն ձեռքբերումներից է, որը շրջադարձային է համարվում հակաօկուպացիոն պայքարների պատմության մեջ»։
Ուղերձում ընդգծվել է. «Իրանը միշտ եղել է Հեզբոլլահի և Դիմադրության կողքին և չի խնայի ոչ մի ջանք՝ օգնելու Դիմադրության առանցքին, մինչև օկուպացիայի ամբողջական վերացումը և սիոնիզմի ոչնչացումը»։
Սիոնիստական ռեժիմի բանակի և լիբանանյան Հըզբոլլահի ուժերի միջև 33-օրյա պատերազմը սկսվել է 2006 թվականի հուլիսին և ավարտվել նույն թվականի օգոստոսի 14-ին՝ Հեզբոլլահի հաղթանակով։