Իրանը՝ «Գոտի-ճանապարհ» նախագծի կարևոր օղակ
(last modified Tue, 15 Aug 2023 15:12:32 GMT )
Օգոստոս 15, 2023 18:42 Asia/Tehran
  • Իրանը՝ «Գոտի-ճանապարհ» նախագծի կարևոր օղակ

Թեհրանում Չինաստանի դեսպանը Իրանի Իսլամական Հանրապետությունը համարել է «Գոտի-ճանապարհ» նախագծի կարևոր օղակ։

«Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծը՝ որպես գոտի և ճանապարհ, աշխարհի ավելի քան 60 երկրների տնտեսական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագիր է, որն առաջարկվել է 2013 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից և մեկնարկել մոտ հազար միլիարդ դոլարի ներդրմամբ։

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Գոտի-ճանապարհ» գերնախագծի համատեղ կառուցման տասնամյակի կապակցությամբ, Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուանը իր վերջին գրառման մեջ, ընդգծելով Իրանի կարևոր դիրքը այս գլոբալ միջանցքի երկայնքում, նշել է, որ Իրանը հնուց ի վեր եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր տրանսպորտային հանգույց և առևտրի բաշխման կենտրոն, ինչպես նաև կարևոր երկիր «Գոտի և ճանապարհ» նախագծում:

Չանգ Հուանը հավելել է, որ «Գոտի և ճանապարհ» նախագծի համատեղ կառուցման նախաձեռնությունը սկսվել է Չինաստանից, սակայն դրա հնարավորություններն ու ձեռքբերումները համաշխարհային են: Չինաստանը կհամագործակցի բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի հետ՝ նպաստելու բարձր որակով այս նախագծի համատեղ շինարարության զարգացմանը, որպեսզի ստեղծի առողջապահական, փոխկապակցման, կանաչ զարգացման, հանգուցալուծման և համապարփակ ավելի սերտ գործընկերություններ՝ աշխատելով բոլոր երկրների հետ՝ մարդկության համար ավելի լավ ապագա կերտելու համար