Ռայիսին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և միջազգային համագործակցության հետ կապված հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i204702-Ռայիսին_և_Պուտինը_հեռախոսազրույցում_քննարկել_են_երկկողմ_և_միջազգային_համագործակցության_հետ_կապված_հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2023 07:40 Asia/Tehran
  • Ռայիսին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և միջազգային համագործակցության հետ կապված հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազի Շահ Չերաղ  սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Նախագահները քննարկել են նաև միջազգային հարցերում համագործակցությունը և ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու Իրանի ցանկությունը։

Ռայիսին և Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել են իրենց հանձնառությունը՝  զարգացնել երկկողմ հարաբերությունները առևտրի, տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում։