Մեկնաբանություն - Նախագահ Ռայիսիի այցը Յոհանեսբուրգ. Իրանի վճռականությունը՝ BRICS-ին միանալու հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելուց առաջ ասել է,-«BRICS-ը տնտեսական համագործակցության և միակողմանիության դեմ պայքարելու նպատակով կարողացել է միավորել անկախ երկրներին, և մեր նպատակն է համագործակցել այս խմբի հետ»։
Այս այցի ընթացքում Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Իրանի Իսլամական նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Այցի շրջանակներում Ռայիսին ելույթ կունենա «BRICS+» 15-րդ գագաթնաժողովում, որին հրավիրված են 70 երկրների ղեկավարներ և հանդիպում ու քննարկումներ կունենա այդ երկրների ղեկավարների հետ:
Յոհանեսբուրգի գագաթնաժողովում համաձայնացվելու են BRICS խմբին անդմակցելու դիմում ներկայացրած երկրների ընդունման չափանիշները, ընթացքը և ժամկետները։
BRICS-ի խումբը ձևավորվել է աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համագործակցությամբ:
BRICS-ի անդամների տնտեսական և արդյունաբերական զարգացումների գործընթացը ցույց է տալիս, որ այս խմբի շարժման և ձևավորման ինտելեկտուալ հիմքը, որպես նոր ձևավորվող կազմակերպություն նպատակ ունի ապագա բազմաբևեռ աշխարհում դերակատարություն ունենալ և մարտահրավեր նետել իշխող ներկա միջազգային աշխարհակարգին: Այս խմբի հիմնական մոտեցումներն են համաշխարհային արժութային և բանկային համակարգի բարելավումը, ապադոլարիզացիայի և ազգային արժույթների վրա կենտրոնանալու լուրջ վճռականությունը, գերիշխանության դեմ քաղաքական մոտեցումների որդեգրումը և միջազգային կառույցների վրա արևմտյան գերակայությանը հակադրելը։
Այժմ 22 երկիր պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար, և 22 այլ երկրներ ցանկություն են հայտնել միանալու դաշինքին։
BRICS խմբին է պատկանում համախառն ազգային արդյունքի մեկ քառորդը և աշխարհի տարածքի մոտ մեկ երրորդը: Այս խմբի անդամները ցանկանում են հիմնադրելով100 միլիարդ դոլար սկզբնական կապիտալով BRICS բանկը, արդյունավետ բևեռ ստեղծել աշխարհի դրամավարկային և ֆինանսական համակարգում՝ և կանխել դոլարի միահեծանությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Ավելին, BRICS-ի օրակարգում է նաև տեղական արժույթներով անդամ երկրների հետ առևտուր իրականացնելը։
Այս գործոնները զարգացող երկրներին, ինչպիսին Իրանին, մղել են դիմել BRICS-ին անդամակցելու համար,որպեսզի երկխոսության և գործընկերության վրա հիմնված կառույցում համաշխարհային առևտրից ավելի մեծ մասնաբաժին ստանան:
Իրանն առաջին երկրներից է, ով դիմել է BRICS-ին անդամակցելու համար։ BRICS-ում նոր անդամ ընդունելու չափանիշներից են այնպիսի գործոններ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը, բնակչությունը, տարածքը, բնական ռեսուրսների պաշարները, քաղաքական և անվտանգության դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև անդամ երկրների հետ հարաբերությունները: Իհարկե, BRICS-ի բոլոր անդամներն աջակցել և ողջունել են Իրանի անդամակցությունն այս դաշինքին, և հատկապես Չինաստանն ու Ռուսաստանը շեշտել են նոր երկրների անդամակցության անհրաժեշտությունը և Իրանին համարել են այս տնտեսական խմբին մասնակցելու ներուժ ունեցող երկրներից մեկը։
Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը վերջերս դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, BRICS-ին միանալը համարվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ քաղաքական և առևտրային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլ: Դառնալով այս խմբի անդամ՝ Իրանը կարող է Բրազիլիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջոցով ընդլայնել իր առևտուրը Աֆրիկա մայրցամաքում և հարավային Ամերիկայում: Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի նաև բարձր կարողություններ ու հնարավորություններ էներգետիկայի, տարանցման, շինարարության, ճանապարհաշինության, գիտելիքահենք գործունեության և տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման ոլորտներում, որոնք հետաքրքրում են BRICS-ի անդամներին:
Քաղաքական հարթությունում կարևոր է նաև BRICS-ին Իրանի անդամակցությունը և այս խմբի հետ համագործակցությունը: BRICS դաշինքը ձևավորվել է առանց Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի միակողմանի պատժամիջոցների և քաղաքական ճնշումների պատճառով Թեհրանը BRICS խմբին, հատկապես Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին, դիտում է, որպես այլընտրանք Արևմուտքին, ինչը կարող է նվազեցնել հակաիրանական պատժամիջոցների և քաղաքական ճնշումների հետևանքները:
Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանը արտաքին քաղաքականության օրակարգ է մտցրել իր հարաբերություններն աշխարհի անկախ երկրների հետ ասել է. «Անկասկած, BRICS-ն այսօր զարգացող ուժ է աշխարհում, և Իրանի որոշել է համագործակցել այս խմբի հետ: BRICS-ն ունի կարողություններ, իսկ մյուս կողմից՝ Իրանի կարողությունները նույնպես գրավիչ են այս խմբի համար, ընդորում փոխադարձ համագործակցությամբ կարելի է լավ օգտագործել այս կարողությունները։