Իրանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Իրաք
Իրանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Բաղդադ, որտեղ նրան դիմավորել է Իրաքի ներքին գործերի նախարարը:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին այսօր (երեքշաբթի օրը) պաշտոնական այցով ժամանել է Բաղդադի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Իրաքի ներքին գործերի նախարար Աբդոլ Ամիր Ալ-Շամմարին:
Baghdad Al-Youm կայքի փոխանցմամբ՝ Իրաքի ՆԳ նախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել,որում ասվում է,-«Իրաքի և Իրանի ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կարևորվել է երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների խորացումը, և կողմերը քննարկել են երկուստեք հուզող հարցեր»:
Իրանի ներքին գործերի նախարարն այն դեպքում է ժամանել Իրաք, երբ նրա խոսքով՝ ավելի քան 2,5 միլիոն իրանցիներ այցելել են Իրաք՝ մասնակցելու Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակին նվիրված՝ Արբաինի երթին։
Իրաքի սահմանային անցումների վարչության պետ՝ Օմար Ալ-Վայելին երեկ ասել է, -«Ակնկալվում է, որ ուխտավորների թիվն ավելի մեծ կլինի նախորդ տարիների համեմատ»։
Իրանի ներքին գործերի նախարարը երեկ գիշեր Խոսրավի և Մանզարիայի սահմանային տերմինալ կատարած այցի ժամանակ բարձր է գնահատել իրաքցիների աջակցությունը ուխտագնացների տեղաշարժը հեշտացնելու հարցում :
Նախատեսվում է, որ այս տարի ավելի քան չորս միլիոն իրանցի ուխտավորներ կմեկնեն Քարբալա՝ մասնակցելու Իմամ Հոսեյնի Արբայինի արարողությանը:
2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակն է, և այս օրը ուխտավորները այցելում են Իրաքի հարավում գտնվող Քարբալա քաղաքը՝ մասնակցելու իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը: