Ամիր Աբդոլլահյան. Իրանն ու Հարավային Կորեան Ասիա մայրցամաքի երկու կարևոր դերակատարներ են
Իրանի արտաքին գործերի նախարարը Իրանի Իսլամական Հանրապետությանը և Հարավային Կորեային համարել է Ասիա մայրցամաքի երկու կարևոր դերակատարներ և կարևոր է գնահատել երկու երկրների հարաբերությունները։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Հարավային Կորեայի արտգործնախարար՝ Պակ Ջինի հետ հեռախոսազրույցում, Ասիայի մայրցամաքը Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է անվանել և ընդգծելով, որ ներկա դարը պատկանում է Ասիայի մայրցամաքին, կարևորել է հարավկորեական բանկերից իրանական ակտիվների փոխանցման հարցի լուծումը և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է երկու երկրի հարաբերությունների ամրապնդման»:
Անդրադառնալով մի շարք միջազգային հարցերում Հարավային Կորեայի դիրքորոշումներին, Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել տարածաշրջանում և միջազգային շրջանակներում երկու երկրի համագործակցության զարգացումը խթանելու կապակցությամբ:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Ջինն այս հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել Հարավային Կորեայից Իրանի ժողովրդին պատկանող ֆինանսական ռեսուրսների փոխանցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ՝ դա համարելով Հարավային Կորեայի կառավարության գործնական հանձնառության նշան Իրանի կառավարության ու ժողովրդի նկատմամբ։
Պակ Ջինը երկու երկրների հարաբերություններում վերջին զարգացումները գնահատել է դրական և բովանդակալից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու Հարավային Կորեայի պատրաստակամության մասին է հայտնել:
Այս հեռախոսազրույցում կողմերը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու ռիսկերը, քննարկվել է արդյունավետ մասնակցությունը փոշու դեմ պայքարի միջազգային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Թեհրանում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Անդրադառնալով Իրանի և Հարավային Կորեայի միջև ավելի քան 6 տասնամյակի դիվանագիտական հարաբերությունների պատմությանը՝ Իրանի և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարները համատեղ դիվանագիտական հարաբերությունների յոթերորդ տասնամյակի մուտքը որակեցին որպես կարևոր և արժեքավոր երաշխիք՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և ընդգծեցին այն պահպանելու անհրաժեշտությունը: