Թեհրանում կայացել է Արբաինի քայլարշավը
https://parstoday.ir/hy/news/iran-i205606-Թեհրանում_կայացել_է_Արբաինի_քայլարշավը
Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացել է շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի քայլերթը, որին մասնակցել են մեծ թվով երեխաներ ու դեռահասներ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 07:06 Asia/Tehran

Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացել է շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի քայլերթը, որին մասնակցել են մեծ թվով երեխաներ ու դեռահասներ:

Արդեն մի քանի տարի բոլոր նրանց համար, ովքեր ինչ որ պատճառով չեն կարող մեկնել Քարբալա՝ մասնակցելու Արբաինի արարողություններին, Թեհրանում անցկացվում է այս երթը: 

Երթին ներկա են եղել նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ հեղափոխության գերագույն առաջնորդի զինված ուժերի հարցերով գերագույն խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։