Սեպտեմբեր 09, 2023 10:52 Asia/Tehran
  • Իրանի դերն ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ծավալների ավելացման գործում

Իրանի նավթի արդյունահանման ծավալների աճը զգալի ազդեցություն է ունեցել ՕՊԵԿ-ի նավթ արտահանող երկրների արդյունահանման ծավալների վրա։

Reuters-ի հարցման համաձայն՝ ՕՊԵԿ-ն օգոստոսին արդյունահանել է օրական 27,56 մլն բարել նավթ, ինչը 2023 թվականի հուլիսի համեմատ օրական ավելացել է 220 հազար բարելով և խմբի արդյունահանման առաջին ամսական աճն է փետրվարից ի վեր։

Ըստ այս հարցման՝ օգոստոսին Իրանի նավթի արդյունահանումը հասել է օրական 3,10 միլիոն բարելի, ինչը ամենաբարձր ծավալն է 2018 թվականից ի վեր, երբ Վաշինգտոնը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները։

Իրանը չի մասնակցում ՕՊԵԿ-ի արդյունահանման ծավաալների կրճատման ծրագրին և 2023 թվականին ԻԻՀ նավթի արտահանումն աճել է, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին:

Պիտակ