Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդային աճ է արձանագրել
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության վիճակագրության համաձայն՝ Իրանը նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդակիր է դարձել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ)։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչությունը հայտարարել է, որ Իրանը 2023 թվականին նավթի օրական արդյունահանումը 330 հազար բարել ավելացնելով, այդ թվականին նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդ է սահմանել ՕՊԵԿ-ի անդամների շրջանում։
Հաղորդման համաձայն՝ չնայած ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների շարունակմանը, Իրանը նավթի արդյունահանման ծավալների ավելացման առումով, 2023 թվականին ռեկորդ է սահմանել ՕՊԵԿ-ի անդամների շրջանում։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչությունը հայտարարել է, որ անցյալ տարի Իրանի նավթի միջին արդյունահանումը կազմել է օրական 2,87 մլն բարել, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է օրական 330 հազար բարելով։
ՕՊԵԿ-ի նավթի ընդհանուր արդյունահանումը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 630 հազար բարելով եւ հասել օրական 26 միլիոն 890 հազար բարելի։