ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը հարվածել է Իրանում անկարգությունների կազմակերպման ցանցին
https://parstoday.ir/hy/news/iran-i205786-ԻՀՊԿ_ի_հետախուզական_կազմակերպությունը_հարվածել_է_Իրանում_անկարգությունների_կազմակերպման_ցանցին
Իրանի Կոհգիլուե և Բոյրահմեդ նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը հայտնել է այս նահանգում վիրտուալ տարածքում անկարգություններ կազմակերպող և անապահովություն հրահրող ցանցի 6 անդամների բացահայտման և ձերբակալման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 14:30 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի  հետախուզական կազմակերպությունը հարվածել է Իրանում անկարգությունների կազմակերպման ցանցին

Իրանի Կոհգիլուե և Բոյրահմեդ նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը հայտնել է այս նահանգում վիրտուալ տարածքում անկարգություններ կազմակերպող և անապահովություն հրահրող ցանցի 6 անդամների բացահայտման և ձերբակալման մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, այդ մարդիկ նպատակ են ունեցել սոցիալական ցանցերում հրահրել հասարակական կարծիքը՝ անապահովություն ստեղծելու համար։

Այս հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Հակառակորդների կողմից անցած տարվա անկարգությունների տարելիցին քաոս առաջացնելու նպատակով մթնոլորտ ձևավորելուն զուգահեռ,  սոցցանցերի այս էջերի համակարգողները ծրագրում էին առաջիկա օրերին հավաքներ կազմակերպել ու խռովություններ հրահրել, այն ինչ դատական ​​մարմնի թույլտվությունից հետո ժամանակին ու տակտիկական գործողությունների շնորհիվ արգելափակվեցին և անհասանելի դարձան նրանց էջերը, և դատական ​​իշխանությունների հրամանով այդ էջերի 6 համակարգողներ ձերբակալվեցին ու բանտ ուղարկվեցին»։