ՀՀ ՇՄ նախարարը Թեհրանում է
https://parstoday.ir/hy/news/iran-i205836-ՀՀ_ՇՄ_նախարարը_Թեհրանում_է
Հայաստանի Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանն գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 14:08 Asia/Tehran
  • ՀՀ  ՇՄ նախարարը Թեհրանում է

Հայաստանի Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանն գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին և շահագրգիռ գործընկերներին՝ քննարկելու ավազի փոշու փոթորիկների առաջացրած հիմնական մարտահրավերների լուծման միջոցներն ու ուղիները, գտնել հնարավոր լավագույն լուծումներն ու մեխանիզմները:

Համաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել մասնակից երկրների հանձնառությունը ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համակարգված գործողությունների համար՝ ռիսկերը նվազեցնելու և ավազի և փոշու փոթորիկների բացասական անդրսահմանային ազդեցությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև համաձայնեցնել կոնկրետ ջանքերը և գործնական մոտեցումները՝ հիմնվելով համապատասխան փաստերի և համակարգված տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գործողությունների պլանների վրա:

Ավազի և փոշու փոթորիկները (SDS)՝ լրջորեն ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության, պարենային անվտանգության և ապրուստի վրա: Կլիմայի փոփոխության պատճառով արձանագրվել է փոթորիկների հաճախականության և աշխարհագրական բաշխման զգալի աճ և վերջին տասնամյակների ընթացքում արժանացել է համաշխարհային ավելի մեծ ուշադրության: Դրանք նաև հստակ սպառնալիքներ են ներկայացնում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական հարթություններում կայուն զարգացման հասնելու համար։

Հանդիպումների ժամանակ քննարկվել են՝

.Ավազի և փոշու փոթորիկների սոցիալ-տնտեսական ազդեցություններն

.Տարածաշրջանային և միջազգային համագործակցության արագացումը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարում,

.Ասիայում և Խաղաղ օվկիանոսում ավազի և փոշու փոթորիկների դեմ գործողությունների տարածաշրջանային ծրագրի իրականացում,

.Տարածաշրջանային տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ և այլ հարցեր։