Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումն ու խորհրդակցությունը Ամիր Աբդոլլահյանի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել և խորհրդակցել է Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ։
Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Լուիջի Դի Մայոն այսօր (կիրակի) արտաքին գործերի նախարարությունում հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար` Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Պարսից ծոցի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիին։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոն վերջերս նշանակվել է Պարսից ծոցի երկրների հարցերով Եվրամիության առաջին հատուկ բանագնաց։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու՝ Ջոզեֆ Բորելը, նամակ հղելով Եվրամիության անդամներին, հայտարարել է այս պաշտոնում Դի Մայոյի նշանակման մասին։