Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումն ու խորհրդակցությունը Ամիր Աբդոլլահյանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i205838-Պարսից_ծոցի_տարածաշրջանում_Եվրամիության_հատուկ_ներկայացուցչի_հանդիպումն_ու_խորհրդակցությունը_Ամիր_Աբդոլլահյանի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել և խորհրդակցել է Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 14:24 Asia/Tehran
  • Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումն ու խորհրդակցությունը Ամիր Աբդոլլահյանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել և խորհրդակցել է Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ։

Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Լուիջի Դի Մայոն այսօր (կիրակի) արտաքին գործերի նախարարությունում հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար` Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Պարսից ծոցի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիին։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոն վերջերս նշանակվել է Պարսից ծոցի երկրների հարցերով Եվրամիության առաջին հատուկ բանագնաց։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու՝ Ջոզեֆ Բորելը, նամակ հղելով Եվրամիության անդամներին, հայտարարել է այս պաշտոնում Դի Մայոյի նշանակման մասին։