Մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում.ԻԻՀ գերագույն առաջնորդ
ԻԻՀ մեծարգո առաջնորդը «Սիստան և Բելուչիստան» և «Հարավային Խորասան» նահանգների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է,-«Մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր (երկուշաբթի) «Սիստան և Բելուչիստան» և «Հարավային Խորասան» նահանգներում հազարավոր բնակիչների հետ խանդավառ հանդիպման ժամանակ ասել է. -«Ազգային միասնության խախտումը և ազգային անվտանգության թուլացումը նրանց երկու հիմնական և լուրջ նպատակներն են, բայց մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում, և վստահ ենք,որ սիրելի Իրանի թշնամիները ոչինչ չեն կարող անել, եթե ժողովուրդն ու երկրի պատասխանատուները զգույշ, արթուն և զգոն լինեն»։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին նշել է,-«Այսօրվա աշխարհը կանգնած է վերափոխման եզրին և որոշ տեսանկյուններից էլ գտնվում է վերափոխման մեջ»: Մեծարգո առաջնորդի խոսքով՝ գաղութատիրական ուժերի թուլացումը և տարածաշրջանային ու համաշխարհային նոր տերությունների ի հայտ գալը այս մեծ վերափոխումների երկու հատկանիշներն են։
Վկայակոչելով որոշ արևմտյան աղբյուրների հայտարարությունները՝ մեծարգո առաջնորդն ասել է,- «ԱՄՆ-ի հեղինակության ցուցանիշները, հատկապես տնտեսության ոլորտում, նվազում են: Իշխանություններ փոխելու ԱՄՆ-ի ուժը նույնպես նկատելիորեն նվազել է»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սիրիայում ձախողումը և Աֆղանստանից նվաստացուցիչ փախուստը անվանել է Ամերիկայի հզորության անկման երկու ակնհայտ օրինակ և ասել.-«Մնացած կայսերապաշտները նույն վիճակում են հայտնվել,քանի որ այս օրերին աֆրիկյան տարբեր երկրներում ապստամբություններ են ընթանում Ֆրանսիայի դեմ՝ որպես այս մայրցամաքի հին գաղութարարի, և ժողովուրդը աջակցում է այդ ապստամբություններին»։
Նշելով,որ ԱՄՆ-ի ծրագրերը միայն Իրանին չեն վերաբերում, այաթոլլահ Խամենեին ասել է. -«ԱՄՆ-ն այսօր տարածաշրջանում ծրագրեր ունի Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի և նույնիսկ նրա հին ու ավանդական բարեկամներ համարվող Պարսից ծոցի երկրների համար»։

Մեծարգո առաջնորդը բացատրելով ԱՄՆ-ի պլանը, ասել է,-«Մեր հետախուզական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը ստեղծել է մի կառույց՝ մի շարք երկրներում, այդ թվում նաև Իրանում ճգնաժամ հարուցելու համար, որի առաքելությունն է գտնել կետեր, որոնցով, իրենց կարծիքով, կարող են ճգնաժամ առաջացնել»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Նրանց կարծիքով, էթնիկական և կրոնական տարբերությունները, կանանց և գենդերային հարցերը Իրանի ճգնաժամային կետերից են,որոնք հրահրելով ցանկանում են հարվածել մեր սիրելի երկրին։

Նա հավելել է,-«Անկասկած, նրանք չեն կարող նման բան անել, պայմանով, որ մենք զգույշ ու կենտրոնացած լինենք, սխալ ճանապարհով չգնանք, ճիշտը սխալի հետ չշփոթենք, ճանաչենք թշնամու մեթոդները, չօգնենք թշնամուն ոչ մի խոսքով ու գործով և արթուն ու զգոն լինենք»:
Այաթոլլահ Խամենեին ազգային անվտանգությունը համարելով Իրանի չարակամների մյուս թիրախը, ասել է. «Ազգային անվտանգությանը սպառնացողները ժողովրդի թշնամիներն են և գիտակցաբար կամ անգիտակցաբար աշխատում են թշնամու օգտին»: