Մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում.ԻԻՀ գերագույն առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i205882-Մենք_շատ_լուրջ_ենք_տրամադրված_թշնամուն_դիմակայելու_հարցում.ԻԻՀ_գերագույն_առաջնորդ
ԻԻՀ մեծարգո առաջնորդը «Սիստան և Բելուչիստան» և «Հարավային Խորասան» նահանգների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է,-«Մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 13:34 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդը «Սիստան և Բելուչիստան» և «Հարավային Խորասան» նահանգների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է,-«Մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր (երկուշաբթի) «Սիստան և Բելուչիստան» և «Հարավային Խորասան» նահանգներում հազարավոր բնակիչների  հետ խանդավառ հանդիպման ժամանակ ասել է. -«Ազգային միասնության խախտումը և ազգային անվտանգության թուլացումը նրանց երկու հիմնական և լուրջ նպատակներն են, բայց մենք շատ լուրջ ենք տրամադրված թշնամուն դիմակայելու հարցում, և վստահ ենք,որ սիրելի Իրանի թշնամիները ոչինչ չեն կարող անել, եթե ժողովուրդն ու երկրի պատասխանատուները  զգույշ, արթուն և զգոն լինեն»։ 

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին նշել է,-«Այսօրվա աշխարհը կանգնած է վերափոխման եզրին և որոշ տեսանկյուններից էլ  գտնվում է վերափոխման մեջ»: Մեծարգո առաջնորդի խոսքով՝ գաղութատիրական ուժերի թուլացումը և տարածաշրջանային ու  համաշխարհային նոր տերությունների ի հայտ գալը   այս մեծ վերափոխումների երկու հատկանիշներն են։

Վկայակոչելով որոշ արևմտյան աղբյուրների հայտարարությունները՝  մեծարգո առաջնորդն ասել է,- «ԱՄՆ-ի  հեղինակության ցուցանիշները, հատկապես տնտեսության ոլորտում, նվազում են: Իշխանություններ  փոխելու  ԱՄՆ-ի ուժը նույնպես նկատելիորեն նվազել է»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սիրիայում ձախողումը և Աֆղանստանից նվաստացուցիչ փախուստը անվանել է Ամերիկայի հզորության անկման երկու ակնհայտ օրինակ և ասել.-«Մնացած  կայսերապաշտները նույն վիճակում են հայտնվել,քանի որ այս օրերին աֆրիկյան տարբեր երկրներում ապստամբություններ են ընթանում Ֆրանսիայի դեմ՝ որպես այս մայրցամաքի հին գաղութարարի, և ժողովուրդը աջակցում է այդ ապստամբություններին»։

Նշելով,որ ԱՄՆ-ի  ծրագրերը  միայն  Իրանին չեն վերաբերում, այաթոլլահ Խամենեին ասել է. -«ԱՄՆ-ն  ​​այսօր տարածաշրջանում ծրագրեր ունի Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի և նույնիսկ նրա հին ու ավանդական բարեկամներ համարվող Պարսից ծոցի երկրների համար»։

Մեծարգո առաջնորդը  բացատրելով ԱՄՆ-ի պլանը, ասել է,-«Մեր հետախուզական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը ստեղծել է  մի կառույց՝ մի շարք երկրներում, այդ թվում նաև Իրանում ճգնաժամ հարուցելու համար, որի առաքելությունն է գտնել կետեր, որոնցով,  իրենց կարծիքով, կարող են ճգնաժամ առաջացնել»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Նրանց կարծիքով, էթնիկական և կրոնական տարբերությունները,  կանանց և գենդերային հարցերը Իրանի ճգնաժամային կետերից են,որոնք հրահրելով ցանկանում են հարվածել մեր  սիրելի երկրին։

Նա հավելել է,-«Անկասկած, նրանք չեն կարող նման բան անել, պայմանով, որ մենք զգույշ ու կենտրոնացած լինենք, սխալ ճանապարհով չգնանք, ճիշտը սխալի հետ չշփոթենք, ճանաչենք թշնամու մեթոդները, չօգնենք թշնամուն ոչ մի խոսքով ու գործով և արթուն ու զգոն լինենք»:

Այաթոլլահ Խամենեին ազգային անվտանգությունը համարելով Իրանի չարակամների մյուս  թիրախը, ասել է. «Ազգային անվտանգությանը սպառնացողները ժողովրդի  թշնամիներն են և գիտակցաբար կամ անգիտակցաբար աշխատում են թշնամու օգտին»: