Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են համագործակցության խոշոր համաձայնագիր ստորագրել
Սեպտեմբեր 11, 2023 16:09 Asia/Tehran
Իրանն ու Ռուսաստանը նախատեսում են համապարփակ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։
Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 11-ին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է Pars Today գործակալությունը։
Խոսելով համաձայնագրի մասին՝ Քանանին նշել է․ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին փաստաթղթի նախագիծն արդեն լրամշակվում է տարբեր աշխատանքային խմբերում, և երբ այն համաձայնեցվի, կսկսվի համագործակցության նոր համապարփակ փաստաթղթի ստորագրման նախապատրաստումը»։
Պիտակ