Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել է արտասհմանում հակաիրանական ցույցերի ղեկավարներին
Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել է արտասահմանում հակաիրանական ցույցերի ղեկավարներին։ Նշված անձինք դերակատարություն են ունեցել նաև Իրանում անկարգությունների հրահրման հարցում։
Ֆարս լրատվական ծառայության հաղորդմամբ, ձերբակալված անձինք տարբեր երկրներում հակաիրանական գործողություններ են կազմակերպել և ձերբակալվել են բարդ գործողության արդյունքում։
2022թ. սեպտեմբերի վերջին Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցան անկարգություններ, որոնց կազմակերպման հարցում դերակատարություն են ունեցել նաև մի շարք լրատվամիջոցներ։
Այս անկարգություններին աջակցել են նաև ԱՄՆ_ ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքական վերնախավը, մի շարք եվրոպական երկրներ ու նրանց լրատվամիջոցները։
Անկարգությունները հրահրվել են նաև Արևմուտքի աջակցությունը վայելող պարսկական մի շարք լրատվամիջոցներ։