Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջանի Հանրապետություն
https://parstoday.ir/hy/news/iran-i206022-Իրանի_գլխավոր_դատախազն_այցելել_է_Ադրբեջանի_Հանրապետություն
Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների գլխավոր դատախազների նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 12:23 Asia/Tehran
  • Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջանի Հանրապետություն

Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների գլխավոր դատախազների նիստին։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Իրանի գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ  Մոհամմադ Մովահեդին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների 4-րդ նիստին:

Սեպտեմբերի 14-16-ն անցկացվելիք նիստի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ դատարանների դատավորների  ուսումնական կենտրոնների միջև գիտական ​​և հետազոտական ​​համագործակցությունը և  մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում օպերատիվ համագործակցությունը:Նիստի մասնակիցները նաև հետամուտ են լինելու  նախորդ երեք հանդիպումներում ընդունված որոշումների իրագործման գործընթացին:  

Այցի շրջանակում Իրանի գլխավոր դատախազը երկկողմ հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի, Թուրքիայի և Պակիստանի գլխավոր դատախազների հետ:

Այս հանդիպումներում քննարկվելու են  կիբերհանցագործությունների մասին միջազգային կոնվենցիայի մշակման, երկու երկրների միջև դատապարտյալների տեղափոխման և արտահանձնման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության  հետ կապված հարցեր: