Դանիայում Իրանի դեսպանի վրա հարձակումից 11 ամիս անց, հրապարակվել է հանցագործի դատավճիռը
Սեպտեմբեր 16, 2023 06:38 Asia/Tehran
Ուրբաթ օրը Կոպենհագենի դատարանը մեղավոր է ճանաչել հանցագործին, ով 11 ամիս առաջ սառը զենքով զինված մուտք էր գործել Դանիայում Իրանի դեսպանատուն։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գործով դատախազ Անդերս Լարսենը հայտարարել է, որ տղամարդը դատապարտվել է հոգեբուժական բաժանմունքում բուժվելու, և նրա բուժման համար առավելագույն ժամկետ չի սահմանվել։
Մեղադրական եզրակացության մեջ նա պահանջել էր պատիժ սահմանել հարձակվողի համար՝ դիվանագետի նկատմամբ խիստ ագրեսիվ, դաժան և վտանգավոր բնույթի ֆիզիկական գործողություն իրականացնելու պատճառով։
Կոպենհագենի դատարանը համաձայնել է դատախազի պահանջին և մեղադրական եզրակացության հիման վրա հարձակվողին մեղավոր է ճանաչել։