Իրանում հանրահավաքներ կազմակերպելու և քաոս առաջացնելու թշնամու սցենարը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i206120-Իրանում_հանրահավաքներ_կազմակերպելու_և_քաոս_առաջացնելու_թշնամու_սցենարը_ձախողվել_է
Չնայած համազգային գործադուլ անելու և երկրում, հատկապես Քուրդիստանի նահանգում և Սաղեզ քաղաքում, քաոս ու անկարգություններ առաջացնելու մասին բազմաթիվ հակահեղափոխական կոչերին , թշնամու այս նախագիծը և սցենարը ձախողվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2023 13:47 Asia/Tehran

Չնայած համազգային գործադուլ անելու և երկրում, հատկապես Քուրդիստանի նահանգում և Սաղեզ քաղաքում, քաոս ու անկարգություններ առաջացնելու մասին բազմաթիվ հակահեղափոխական կոչերին , թշնամու այս նախագիծը և սցենարը ձախողվել են։

«Թասնիմ» լրատական գործակալության թղթակիցը Սաղեզ քաղաքից հաղորդել է,որ  թշնամական տրամադրված լրատվամիջոցներն այն դեպքում են պնդում  համազգային գործադուլ անելու և անկարգություններ առաջացնելու կապակցությամբ,երբ առաջին հերթին այսօր ոչ աշխատանքային օր է երկրում և ինչպես նախորդ երկու օրերին, այսօր ևս որոշ ձեռնարկություններ ու խանութներ փակ են եղել ,իսկ ոմանք էլ շարունակել են իրենց նորմալ աշխատանքը՝ դույզն չափով ուշադրություն չդարձնելով թշնամու կոչերին: 

«Թասնիմ» լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ այսօր   Սաղեղ քաղաքում ոչինչ տեղի չի ունեցել, և իրավիճակն ինչպես ամբողջ երկրում միանգամայն հանգիստ է։

Հակահեղափոխական կոչերի համաձայն՝ այսօր առավոտյան մարդիկ պետք է հավաքվեին Սաղեզի բանտի հրապարակում և  ի նշան դժգոհության այդտեղից շարժվեին դեպի «Այչի» գերեզմանատուն՝ նշելու Մահսա Ամինիի մահվան առաջին տարելիցը, սակայն մարդիկ ոչ մի ուշադրություն չդարձրին այդ կոչերին։

Սաղեզ քաղաքի բնակչուհի Մահսա Ամինին, անցած տարի մահացավ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո: 

Իրանի Իսլամական խորհրդարանի փաստահավաք հանձնաժողովը հանգուցյալ Մահսա Ամինիի մահվան պատճառների հետաքննության մասին իր զեկույցում ընդգծել է, որ Մահսա Ամինին ոչ մի հարված չի ստացել:

Իրանում անցած տարի Մահսա Ամինիի մահվան պատրվակով ծագած անկարգությունները պատճառ դարձան,որ ԻԻՀ արտաքին թշնամիներն այն որպես առիթ օգտագործեն Իրանի ներքին գործերին միջամտելու և երկրում ավելի շատ քաոս առաջացնելու համար: