Իրանը Բրազիլիայի կարևոր առևտրային գործընկերն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում
Բրազիլիայում ԻԻՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, այդ երկրի առաջին փոխնախագահը նշել է Իրանը Բրազիլիայի կարևոր գործարար գործընկերն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Խերարդո Ալկմինը Բրազիլիայում Իրանի դեսպան Հոսեյն Ղարիբիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արտարժույթի փոխանակման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու այդ երկրի կառավարության քաղաքականությանը, նշել է, որ Իրանը տարածաշրջանում Բրազիլիայի կարևոր առևտրային գործընկերն է, հավելելով. «Բրազիլիայի կառավարության կամքն է նպաստել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»։
Հանդիպմանը դեսպան Ղարիբին անդրադարձել է հանքարդյունաբերության, արդյունաբերության, գիտելիքահենք և տեխնոլոգիական, ինչպես նաև էներգետիկան և նավթաքիմիական ոլորտների հնարավորություններն ավելի լավ օգտագործելու անհրաժեշտությունը, հավելելով. «Քանի որ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունները ցույց են տվել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու իրենց կարողությունը, մենք կարող ենք օգտագործել նշված այլ ոլորտների ուժը՝ հնարավորինս ընդլայնելու երկկողմ հարաբերությունները»: