Տարածաշրջանի զարգացումները՝ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցության առանցքը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ԱԳ նախարար՝ Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (կիրակի) հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի ներկա իրավիճակը։
Այս հեռախոսազրույցում քննարկվել են տնտեսական համագործակցության, առևտրի և հումանիտար հարցերի ոլորտում Ադրբեջանի և Իրանի պետական հանձնաժողովի համատեղ ղեկավարների վերջին հանդիպումներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմից հետո, երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին հրադադարի մասին հայտարարություն, որից հետո այս շրջանի որոշ հատվածներ հանձնվեցին Ադրբեջանին: Չնայած հրադադարի հայտարարության ստորագրմանը, լարվածությունը շարունակվում է երկու երկրի հարաբերություններում և կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Տարածաշրջանի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի բանակայինները սեպտեմբերի 5-ից տանկերի ու հրետանային ստորաբաժանումների տեղաշարժ են իրականացնում: