Տարածաշրջանի զարգացումները՝ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցության առանցքը
https://parstoday.ir/hy/news/iran-i206158-Տարածաշրջանի_զարգացումները_Իրանի_և_Ադրբեջանի_արտգործնախարարների_բանակցության_առանցքը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 12:28 Asia/Tehran
  • Տարածաշրջանի զարգացումները՝ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցության առանցքը

Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ԱԳ նախարար՝ Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (կիրակի) հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի ներկա իրավիճակը։

Այս հեռախոսազրույցում քննարկվել են տնտեսական համագործակցության, առևտրի և հումանիտար հարցերի ոլորտում Ադրբեջանի և Իրանի պետական ​​հանձնաժողովի համատեղ ղեկավարների վերջին հանդիպումներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր։

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմից հետո, երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին հրադադարի մասին հայտարարություն, որից հետո այս շրջանի որոշ հատվածներ հանձնվեցին Ադրբեջանին: Չնայած հրադադարի հայտարարության ստորագրմանը, լարվածությունը շարունակվում է երկու երկրի հարաբերություններում և կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Տարածաշրջանի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի բանակայինները սեպտեմբերի 5-ից տանկերի ու հրետանային ստորաբաժանումների տեղաշարժ են իրականացնում: