Իրանի Հորմոզգանի ջրերում ամերիկյան զենքի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել
Իրանի Հորմոզգանի գլխավոր դատավորը հայտարարել է, որ երկրի հարավային ջրատարածքներում ամերիկյան զենքի և գործիքների խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Հորմոզգանի գլխավոր դատավոր՝ Մոջթաբա Ղահրամանին ասել է, որ Բանդար Խամիր քաղաքի դատաիրավական բաժնի ղեկավարի համակարգմամբ և Իրանի անվտանգության ուժերի հետախուզության արդյունքում, Իրանի հարավում, նախքան երկրի ջրատարածք մուտք գործելը ամերիկյան զենքի և գործիքների մեծ խմբաքանակ ,որը տեղադրված էր մի նավում, հայտնաբերվել ու առգրավվել է:
Ղահրամանին հավաստիացրել է, որ տեղեկանալով զենքի այս մեծ խմբաքանակի փոխանցման մասին, որը ներառում է ԱՄՆ-ում արտադրված ավելի քան 6000 Էլեկտրաշոկային զենքեր, Իրանի անվտանգության ուժերը նախագծել և իրականացրել են այդ զենքերի առգրավման գործողություն:
Իրանի Հորմոզգանի գլխավոր դատավորը հավելել է, որ ճշգրիտ հետախուզական աշխատանքների արդյունքում Իրանի ուժերը բեռնվելու պահից հետևել են զենքի այդ բեռնվածքին, և նախքան Իրանի ջրատարածք մուտք գործելը՝ Բանդար Խամիրի շրջակայքում առգրավել են այդ նավը:
Ղահրամանին նշել է, որ այս առնչությամբ երկու հոգի ձերբակալվել է, իսկ մյուս գործակալները և ցանցին ու նրանց գործողություններին առնչվող անձինք և նրանց գործողությունները հետախուզվում են: