Ամիր Աբդոլլահյան. Դիմադրությունը պատասխան քայլ անելու կարողության առումով, լավագույն իրավիճակում է
https://parstoday.ir/hy/news/iran-i206168-Ամիր_Աբդոլլահյան._Դիմադրությունը_պատասխան_քայլ_անելու_կարողության_առումով_լավագույն_իրավիճակում_է
Իրանի արտաքին գործերի նախարարը «Ալ-Վեֆաղ» թերթին տված հարցազրույցում ասել է, «Դիմադրության առանցքը պատասխան քայլ անելու կարողության առումով, լավագույն իրավիճակում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 13:25 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Դիմադրությունը պատասխան քայլ անելու կարողության առումով, լավագույն իրավիճակում է

Իրանի արտաքին գործերի նախարարը «Ալ-Վեֆաղ» թերթին տված հարցազրույցում ասել է, «Դիմադրության առանցքը պատասխան քայլ անելու կարողության առումով, լավագույն իրավիճակում է»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր  «Ալ Վեֆաղ» թերթի հետ զրույցում ասել է, որ դիմադրության առանցքի նկատմամբ ուշադրություն ցուցաբերելն Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է, որը  բռնահարվածներին ու ճնշվածներին պաշտպանելու և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը նպաստելու շրջանակում է և հաստատված է Թեհրանի կողմից: 

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ազգային շահերի ապահովման և իր քաղաքական անկախության նկատառումով Իրանի Իսլամական Հանրապետությունն իր օրակարգում է ներառել փոխգործակցություն աշխարհի Արևելքի և Արևմուտքի հետ, և Դիմադրությունը համարվում է ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի արտգործնախարարն ասել է, «Արաբական աշխարհը նոր մոտեցմամբ  Սիրիայում  զբաղված է դռներ բացելով, Սիրիայի Արաբական լիգա վերադառնալով,  դեսպանատները վերաբացելով և տարբեր մակարդակներում Սիրիայի հետ համագործակցություն ծավալելով»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է,-«Քանի որ Սիրիայում այս դրական երևույթը թափ  է ստացել, Սիրիայի  արտաքին ակտիվիստները և թշնամիները, այդ թվում՝ ամերիկացիները, մեծացնում են իրենց ճնշումը Սիրիայի ժողովրդի և կառավարության նկատմամբ»։

Անդրադառնալով  Ուկրաինայի զարգացումներին՝ Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է,- «Իրանը ոչ մի անօդաչու թռչող սարք չի տվել ռուսներին՝ պատերազմում օգտագործելու համար, սակայն  Պաղեստինի եւ Լիբանանի դիմադրության հարցում, չնայած Իսլամական Հանրապետության համար ունեցած հետեւանքներին, հստակ  հայտարարվել է, որ Իրանը կանգնած է Դիմադրության կողքին»: