Ռայիսի. Գերտերությունները չպետք է ազդեն ՄԱԿ-ի աշխատանքի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i206196-Ռայիսի._Գերտերությունները_չպետք_է_ազդեն_ՄԱԿ_ի_աշխատանքի_վրա
ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ, ԻԻՀ նախագահը նշել է, որ գերտերությունները չպետք է ազդեն ՄԱԿ-ի աշխատանքի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 05:59 Asia/Tehran
  • Ռայիսի. Գերտերությունները չպետք է ազդեն ՄԱԿ-ի աշխատանքի վրա

ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ, ԻԻՀ նախագահը նշել է, որ գերտերությունները չպետք է ազդեն ՄԱԿ-ի աշխատանքի վրա։

Նշելով, որ Իրանը, որպես ՄԱԿ-ի անդամ, ակնկալում է, որ կազմակերպությունը վճռորոշ դեր կխաղա աշխարհի զարգացման, անվտանգության, խաղաղության և արդարության գործում, Ռայիսին հավելել է, որ ՄԱԿ-ի որոշումները պետք է զերծ լինեն  խտրականությունից  և գերտերությունների ազդեցությունից, որպեսզի արտացոլեն ճշմարտությունն ու արդարությունը: 
Ռաիսին նշել է, որ ԻԻՀ քաղաքականության հենասյուներից մեկն աշխարհի երկրների, տարածաշրջանային, արտատարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն է, հավելելով, որ ՄԱԿ-ը և Գլխավոր ասամբլեան Թեհրանի տեսակետներհն արտահակտելու ճիշտ տեղն են: 
ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանի տեսլականն աղքատությունից, միջուկային զենքից ու զանգվածային սպանություններից, անարդարությունից ու խտրականությունից զերծ աշխարհն է, որտեղ հաշվի է առնվում մարդկային արժանապատվությունը, իսկ աշխարհում առկա բազմաթիվ հնարավորություններն օգտագործվում են կանխելու հեգեմոն քաղաքականության հետևանքով առաջացած բնական աղետները։  
Նշելով, որ թշնամին փորձում է թույլ չտալ, որ Իրանի ձայնն աշխարհում լսելի դառնա, Ռայիսին հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող երկրների ղեկավարների հետ հանդիպումները ներառված են իր այցի ծրագրում: