Իրանի հետախուզության նախարար. Ահաբեկչական լրատվամիջոցներն ապահով չեն լինելու
Իրանի հետախուզության նախարար հոջաթոլէսլամ վալմոսլեմին Էսմայիլ Խաթիբը հայտարարել է, որ Internatioanal լրատվական գործակալությունն ահաբեկչական լրատվամիջոց է, հավելելով, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում և լրատվամիջոց, և ցանկացած ոք, ով խրախուսում է բռնությունը, ապահով չի լինելու և վերջիններիս Իրանի ընդդիմադիրների աջակցությունը չի ստիպելու երկրին հրաժարվել իր անվտանգության միջոցառումներից:
Անդրադառնալով այն փաստին, որ տարբեր երկրներ հյուրընկալում են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին, Խաթիբը հավելել է, որ ցանկացած երկիր և աղբյուր, որն օգնում է ահաբեկիչներին և թշնամիներին, անվտանգ չի լինի, քանի որ ահաբեկիչներն անապահովություն են բերում այն երկրներին, որոնք նրանց ապաստան են տվել։
Նա հավելել է, որ Իրանը հետախուզության ոլորտում համագործակցում և հետախուզության փոխանակում է իրականացնում հարևան երկրների հետ և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք կնպաստեն այդ հարաբերությունների ընդլայնմանը: