Բաքուն ձախողվել է Զանգեզուրի կեղծ միջանցք ստեղծելու ծրագրում
Կովկասի հարցերով վերլուծաբան Էհսան Մովահեդյանն ասում է. «Իրանի խիստ անհամաձայնության արդյունքում Զանգեզուրի կեղծ միջանցք ստեղծելու Ադրբեջանի ծրագրի ձախողման պատճառով Բաքուն նպատակ ունի Արաքս գետի վրա կառուցել 4 կամուրջ՝ Իրանի տարածքով Նախիջևանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհ և երկաթուղի կառուցելու համար»:
Նա նշում է. «Իրանի հյուսիս-արևմուտքում Արաքսի միջանցքը հատելը Բաքվի «Պլան Բ»-ի մասն է՝ որպեսզի կարողանա դուրս գալ Հայաստանի հարավում միջանցք ստեղծելու փակուղուց։
Ներկայացնելով Զանգեզուրի միջանցքի այլընտրանքը, Բաքվի ԶԼմ-ները գրել են. «Ինչպես ներկայացրել է Ալիևը Դուշանբեում կայացած Կենտրոնական Ասիայի հանդիպմանը, եթե Զանգեզուրի միջանցքի շուրջ փակուղային իրավիճակը շարունակվի, ապա Ադրբեջանը, բացի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի օբյեկտների ընդլայնումից, բարելավելով Իրանի հետ հարաբերությունները՝ Բաքուն կարող է կրկին օրակարգ մտցնել Թեհրանի հետ Հայաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արաքս գետի վրա չորս կամուրջների կառուցման մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը»։