ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Մեծ երկրները ցանկանում են գնել մեր զենքը
https://parstoday.ir/hy/news/iran-i206206-ԻԻՀ_ԶՈՒ_ԳՇ_պետ._Մեծ_երկրները_ցանկանում_են_գնել_մեր_զենքը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է. «Այսօր Իրանի անօդաչու թռչող սարքերի հաճախորդները բազմապատիկ ավելին են, քան մեր արտադրական հնարավորությունները, և աշխարհի խոշոր երկրները ցանկանում են գնել մեր զենքերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 07:22 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Մեծ երկրները ցանկանում են գնել մեր զենքը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է. «Այսօր Իրանի անօդաչու թռչող սարքերի հաճախորդները բազմապատիկ ավելին են, քան մեր արտադրական հնարավորությունները, և աշխարհի խոշոր երկրները ցանկանում են գնել մեր զենքերը»։

Նա հավելել է. «Մի ժամանակ մեզ արգելում էին որևէ բան գնել, իսկ այսօր  արգելում են որևէ բան վաճառել»:
Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է. «Վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում, երբ բարձրացվում էր ահաբեկչության դեմ պայքարում այլ բանակներին օգնելու հարցը, մենք խնդիր չունեինք, քանի որ սովորել էինք, թե ինչպես վարել համակցված մարտ»։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Այսօր դիմադրության առանցքը մեր կարիքը չունի, նրանք իրենց զենքերն են արտադրում, և ծով կարողություններ ունեն»։