Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
https://parstoday.ir/hy/news/iran-i206208-Իրանի_քարավանատները_ներառվել_են_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_համաշխարհային_ժառանգության_ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի պատմական քարավանատներն ընդգրկել է համաշխարհային ժառանգության իր հեղինակավոր ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 11:50 Asia/Tehran
  • Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի պատմական քարավանատներն ընդգրկել է համաշխարհային ժառանգության իր հեղինակավոր ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանում քարավանատները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, Իրանի 24 նահանգներում գտնվող 54 պատմական քարավանատներ ընտրվել և ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։

Այս որոշմամբ հարյուրավոր քարավանատներից մանրակրկիտ կերպով ընտրված 54 քարավանատները պաշտոնապես դարձել են Իրանի 27-րդ նյութական մշակութային ժառանգությունը, որ գրանցված է ամբողջ աշխարհում:

«Քարավանատներն իրենցից ներկայացնում էին ճամփեզրի իջևանատներ, որոնք սնունդ ու ջուր էին մատակարարում քարավաններին, ուխտավորներին և այլ ճանապարհորդներին: Երթուղիները և քարավանատների գտնվելու վայրը որոշվել են ջրի առկայությամբ, աշխարհագրական պայմաններով և անվտանգության նկատառումներով», - ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կայքում։