Իրանի բանակի համակարգողի տեղակալ. Պաշտպանունակության բարձրացմամբ, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն ասել է.«Երկրի պաշտպանունակության բարձրացմամբ, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Խաղաղության և պաշտպանության» գրքի միջազգային ցուցահանդեսի բացման միջոցառման ընթացքում, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հավելել է.-«Եթե երկրի պաշտպանական և զսպող ուժը մեծանա, մյուսներն անգամ չեն մտածի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակման մասին»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդը խաղաղատենչ է և որևէ երկրի դեմ հարձակման մտադրություն չունի, ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հավաստիացրել է, որ կրոնական արժեքների մեջ խաղաղությունը շատ ցանկալի է: Միևնույն ժամանակ, պաշտպանությունը նույնպես խիստ խորհուրդ է տրվում և համարվում է կրոնական պարտականություններից մեկը: Ուստի խաղաղությունն ու պաշտպանությունը արժեք ու պատիվ են համարվում Իրանի ժողովրդի համար:
Այսօր (երկուշաբթի) Բանակի հրամանատարաշտաբային համալսարանում բացվել է «Խաղաղության և պաշտպանության» 5-րդ միջազգային գրքի ցուցահանդեսը՝ Իրանում տեղակայված տարբեր երկրների զինվորական կցորդների ներկայությամբ, և կշարունակցի մինչև սեպտեմբերի 21-ը: Ցուցահանդեսին մասնակցել են տարբեր համալսարաններ, ներքին ու արտասահմանյան հրատարակիչներ և զինվորական կցորդների գրասենյակներ:
Այս ցուցահանդեսի կարևորագույն նպատակներից է զարգացնել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դիվանագիտությունը և բացատրել տարբեր շրջաններում բանակի իրականացրած գործողությունները: