Իրանի վերաբերյալ Բայդենի ծրագրի բացահայտումը. Պատժամիջոցներից սկսած մինչև ռազմական գործողություններ և դիվերսիա
https://parstoday.ir/hy/news/iran-i206218-Իրանի_վերաբերյալ_Բայդենի_ծրագրի_բացահայտումը._Պատժամիջոցներից_սկսած_մինչև_ռազմական_գործողություններ_և_դիվերսիա
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրենը Tehran Times-ի կողմից հրապարակված աուդիո ֆայլում բացահայտել է Իրանի հետ կապված ամերիկյան ծրագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 12:52 Asia/Tehran
  • Իրանի վերաբերյալ Բայդենի ծրագրի բացահայտումը. Պատժամիջոցներից սկսած մինչև ռազմական գործողություններ և դիվերսիա

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրենը Tehran Times-ի կողմից հրապարակված աուդիո ֆայլում բացահայտել է Իրանի հետ կապված ամերիկյան ծրագիրը։

Անգլիալեզու Tehran Times թերթը վերջերս աուդիո ֆայլ է հրապարակել, որում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Բրետ Մաք Գրեքը  լուսաբանել է Իրանի դեմ Բայդենի կառավարության ծրագիրը։

Այս աուդիո ֆայլում Մաք Գրեքն ասում է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման քիչ հավանականության պատճառով պետք է մտածել «պլան Բ» կամ Իրանի դեմ այլընտրանքային տարբերակի մասին, որը նշանակում է դիվանագիտական ​​մեկուսացում, պատժամիջոցներ, ռազմական և դիվերսիոն գործողություններ։

Նշենք, որ ամիսներ տեւած ինտենսիվ դիվանագիտական ​​բանակցություններից հետո պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները ձգձգվել են այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են վարքագծային հակասությունը, որոշումների կայացման ձգձգումը, եւ ԱՄՆ-ի նոր և մաքսիմալիստական  պահանջները։

Չնայած դիվանագիտության պնդումներին՝ Սպիտակ տունը չունի անհրաժեշտ կամք՝ որոշում կայացնելու՝ վերադառնալու ՀԳՀԾ-ին և հատուցելու Իրանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձախողված քաղաքականությունը։