Իրանի վերաբերյալ Բայդենի ծրագրի բացահայտումը. Պատժամիջոցներից սկսած մինչև ռազմական գործողություններ և դիվերսիա
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրենը Tehran Times-ի կողմից հրապարակված աուդիո ֆայլում բացահայտել է Իրանի հետ կապված ամերիկյան ծրագիրը։
Անգլիալեզու Tehran Times թերթը վերջերս աուդիո ֆայլ է հրապարակել, որում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Բրետ Մաք Գրեքը լուսաբանել է Իրանի դեմ Բայդենի կառավարության ծրագիրը։
Այս աուդիո ֆայլում Մաք Գրեքն ասում է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման քիչ հավանականության պատճառով պետք է մտածել «պլան Բ» կամ Իրանի դեմ այլընտրանքային տարբերակի մասին, որը նշանակում է դիվանագիտական մեկուսացում, պատժամիջոցներ, ռազմական և դիվերսիոն գործողություններ։
Նշենք, որ ամիսներ տեւած ինտենսիվ դիվանագիտական բանակցություններից հետո պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները ձգձգվել են այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են վարքագծային հակասությունը, որոշումների կայացման ձգձգումը, եւ ԱՄՆ-ի նոր և մաքսիմալիստական պահանջները։
Չնայած դիվանագիտության պնդումներին՝ Սպիտակ տունը չունի անհրաժեշտ կամք՝ որոշում կայացնելու՝ վերադառնալու ՀԳՀԾ-ին և հատուցելու Իրանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձախողված քաղաքականությունը։