Իրանի պատմական դերը Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/iran-i206220-Իրանի_պատմական_դերը_Հարավային_Կովկասում
Թեհրանը, ինչպես միշտ, Կովկասի այսօրվա իրականության մասին ևս այն կարծիքի է, որ պետք է խուսափել լարվածության աճից, և այս առումով երկխոսությունը խաղաղության հաստատման լավագույն գործիքն է համարում։ Այսինքն՝ նույն քաղաքականությունը, որը Թեհրանը որդեգրեց 1990-ականներին, երբ բորբոքվեցին Բաքվի և Երևանի միջև հակամարտության առաջին կայծերը։
(last modified 2026-09-09T16:14:54+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 12:53 Asia/Tehran
  •  Իրանի պատմական դերը Հարավային Կովկասում

Թեհրանը, ինչպես միշտ, Կովկասի այսօրվա իրականության մասին ևս այն կարծիքի է, որ պետք է խուսափել լարվածության աճից, և այս առումով երկխոսությունը խաղաղության հաստատման լավագույն գործիքն է համարում։ Այսինքն՝ նույն քաղաքականությունը, որը Թեհրանը որդեգրեց 1990-ականներին, երբ բորբոքվեցին Բաքվի և Երևանի միջև հակամարտության առաջին կայծերը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության մեջ մտավ երեք պատճառով և սկսեց միջնորդական գործընթացը երկու երկրների միջև: Նախ, քանի որ հակամարտությունը տեղի էր ունենում Իրանի սահմանների մոտակայքում, և դրա շարունակությունը կվտանգեր Իրանի Իսլամական Հանրապետության շահերն ու անվտանգությունը։ Երկրորդ, քանի որ մարդկային ու իսլամական առաքելության հիմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պարտականությունն էր համարում կանխել մարդկանց սպանությունն ու տեղահանումը միջազգայնորեն ընդունված մեթոդներով: Երրորդ, Իրանի կողմից հակամարտության ցանկացած լուծում կարող է հանգեցնել տարածաշրջանում Իսլամական Հանրապետության ազդեցության մեծացման:

Այսպիսով  ԻԻՀ-ը ղարաբաղյան հակամարտությունում իր միջնորդությունը սկսել է 1992 թվականից, որը ամենածանր շրջանն է համարվում այս հակամարտության ընթացքում: Այդ շրջանում ԻԻՀ միջնորդական պատվիրակությունը 11 այց է կատարել Բաքու, 10 այց Երևան, 4 այց Նախիջևան, 2 այց Ստեփանակերտ, մեկ այց Մոսկվա և մեկ այց Թբիլիսի:

Այս այցերի ընթացքում խոսվել է անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

Այդ բանակցությունների կարճաժամկետ նպատակներն էին՝ բախումները նվազեցնելը, ուղղակի բանակցություններ անցկացնելով կողմերի դիրքորոշումները մոտեցնելը և ժամանակավոր հրադադար հաստատելը: Իրանական պատվիրակությունն այդ նպատակների իրագործման ոլորտում հաջողություն է արձանագրել և այդ ջանքների արդյունքում երկու փուլում ժամանակավոր հրադադար է հաստատվել: 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցները հանգեցրել են հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների ուղղակի բանակցություններին և Ղարաբաղի խաղաղության թեմայով Թեհրանում վեհաժողովի անցկացմանը: