Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i206250-Իրանի_Իսլամական_Հանրապետության_նախագահը_հանդիպում_է_ունեցել_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_հետ
ԻԻՀ նախագահը եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդիպում և զրույց են ունեցել Նյու Յորքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2023 06:49 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԻԻՀ նախագահը եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդիպում և զրույց են ունեցել Նյու Յորքում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հանդիպում և զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երեկ երկուշաբթի ժամանել է Նյու Յորքի Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավակայան՝ մասնակցելու ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեային:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը, որոշ երկրների ղեկավարների և ամերիկաբնակ իրանցիների հետ հանդիպումը նախագահ Ռայիսիի՝ Նյու Յորք կատարած այցի ծրագրերից են։

Գլխավոր ասամբլեայի տարեկան նիստերը, որպես միջազգային կարևորագույն իրադարձություն, լավ հնարավորություն են միջազգային քաղաքական խորհրդակցությունների համար: Այդ նիստերի շրջանակում երկկողմ հանդիպումներ են ունենում երկրների բարձրաստիճան պաշտոնատարները: