Ռայիսի. Իրանի ժողովրդի դեմ ուժի լեզու գործածելը արդյունավետ միջոց չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i206252-Ռայիսի._Իրանի_ժողովրդի_դեմ_ուժի_լեզու_գործածելը_արդյունավետ_միջոց_չէ
ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկան ​​պետք է մինչ օրս հասկացած լինի, որ ուժի լեզվի օգտագործումը թե՛ պատժամիջոցների, թե՛ Իրանի ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքների տեսքով, արդյունավետ միջոց չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2023 07:56 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի ժողովրդի դեմ ուժի լեզու գործածելը արդյունավետ միջոց չէ

ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկան ​​պետք է մինչ օրս հասկացած լինի, որ ուժի լեզվի օգտագործումը թե՛ պատժամիջոցների, թե՛ Իրանի ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքների տեսքով, արդյունավետ միջոց չէ»:

ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու-Յորք մեկնած ԻԻՀ նախագահ՝ Այաթոլլահ Ռայիսին երկուշաբթի երեկոյան հանդիպում և զրույց է ունեցել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի շարք մտավորականների հետ:

Իրան-ԱՄՆ հարաբերությունների և միջուկային համաձայնության մասին տրված հարցին պատասխանելով, Ռայիսին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի համաձայնության խախտմանը և Իրանի կողմից բոլոր հանձնառությունների կատարմանը, և ասել .«ԱՄՆ-ում կառավարությունը փոխվելով և նոր կառավարությունը իր պարտավորություններին վերադառնալու պատրաստակամություն հայտնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս պատրաստակամություն հայտնեց բանակցությունները լրջորեն շարունակելու և լավ համաձայնության հասնելու համար, սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ մյուս կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները»:

Իրանում տեղի ունեցած խռովություններումմ ամերիկացիների սխալ հաշվարկների մասին, ԻԻՀ նախագհն ասել է.«Իրանցի ձևացող որոշ վարձկան տարրերի սխալ խորհուրդների, ինչպես նաև լրտեսական ծառայությունների սխալ գնահատականների պատճառով, ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց հրաժարվել բանակցություններից և հույսեր կապեց անկարգությունների արդյունավորվելու հետ, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր հսկա ծառ է, և նման ազդակները ոչ մի ազդեցություն չունեն նրա կայունության վրա»:

Անկարգությունների նախագիծը ձախողվելուց հետո, բանակցությունները վերսկսելու ԱՄՆ-ի ցանկությանն անդրադառնալով, Ռայիսին նշել է, որ որոշ երկրների միջոցով բանակցություններ են տեղի ունեցել և կալանավորների փոխանակումը այդ բանակցությունների արդյունքն էր:

Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու Թրամփի ոճրագործության մասին, նախագահ Ռայիսին ասել է.«Գեներալ Սոլեյմանին ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարի հրամանատար էր և եթե նա դեմ չկանգներ ԻԼԻՊ-ին, այսօր ահաբեկչությունը տարածվել էր ողջ Եվրոպայում: Իսկ ԱՄՆ-ում բացահայտորեն ասվել է, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է հենց ԱՄՆ-ում»:

Այս հանդիպման մեկ այլ բաժնում Ռայիսին կարևորել է միջազգային ջրային ուղիների անվտանգությունը և ասաել.«Պարսից ծոցում ամերիկացիների ներկայությունը և նավերի վրա հարձակումն ու առգրավումը տարածաշրջանում անապահովություն է առաջացնում»:

Ռայիսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղ ուղղվածությունը, սակայն ԱՄՆ-ն անտեսելով այդ մոտեցումը, դաժան պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ:

Նիստի մեկ այլ բաժնում նշելով, որ ԻԻՀ-ը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, քանի որ տրամաբանական մոտեցում է դրսևորում, նախագահ Ռայիսին հայտնել է.«Հարավային Կորեայում Իրանի ապասառեցված ակտիվները Իրանի իրավունքն էին, և ԱՄՆ-ն պետք է պատասխան տա, թե ինչու դաժանաբար խոչընդոտեց Իրանի ժողովրդի իրավունքների իրացումը»։