Երկու հարեւանների սարսափելի ծրագիրը Իրանի դեմ
2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի բանակը թուրքական և իսրայելական բանակների զենքի և ռազմական խորհրդատվության տեսքով աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ։ Վերջապես նրանք նվաճեցին բոլոր «գրավյալ» տարածքները և քշեցին հայերին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրեց կողմերին և նրանք հրադադար հայտարարեցին՝ ստորագրելով 9 կետից բաղկացած համաձայնագիր։
Այս համաձայնագրի 5-րդ կետում Ադրբեջանը երաշխավորում է Ղարաբաղում գտնվող հայերի և Հայաստանի միջև հաղորդակցության հնարավորությունը՝ տրամադրելով «Լաչինի միջանցքը», իսկ մյուս կողմից 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է արևմուտքում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արևելքում գտնվող Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի միջև ցամաքային հաղորդակցության հնարավորությունը՝ իր տարածքի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին զուգահեռ Արաքս գետի հյուսիսային կողմում և երկակայնքով մոտ 41 կիլոմետր երկարությամբ ճանապարհով (որը հետագայում կոչվեց Զանգեզուրի միջանցք):
Հիշեցնենք, որ մինչ այս դրույթի արծարծումը, 1988 թվականից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի միջև կապը արգելափակելու սկզբից մինչ օրս իրականացվում է Իսլամական Հանրապետության տարածքով և ադրբեջանցիները օգտվելով այս հնարավորությունից, երկու կողմերի միջև կապ էին հաստատում (ու դեռ շարունակում են հաստատել) և երբեք էլ երախտապարտ չեն եղել Իրանին։
Այսօր Բաքուն և Անկարան ցանկանում են տարածաշրջանի արեւելքն ու արեւմուտքը միմյանց կապել՝ առաջ քաշելով «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը զրկել Հայաստանի և Հյուսիս-Հարավ միջանցքով Եվրոպայի հետ կապից։ Այս երկու երկրները (Թուրքիան և Ադրբեջանը) պնդում են, որ Հայաստանի անհամաձայնության դեպքում, իրենք կստեղծեն այդ միջանցքը՝ զավթելով Հայաստանի Հանրապետության տարածքները։
Այս հարցում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է հանգստության պահպանումը՝ հաշվի առնելով միջանցքի իրավական սահմանումը, տարածաշրջանում ցանկացած տեսակի աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխության նկատմամբ անհամաձայնությունը: Իր իրավունքները պաշտպանելու հարցում Իրանը օգտագործելու է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, իսկ Իրանի զինված ուժերը պատրաստ են տեղում վերացնել ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիք: Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը պետք է մնա անառիկ ու անփոփոխ :