ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i206274-ՌԴ_պաշտպանության_նախարարը_ժամանել_է_Թեհրան
Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2023 14:48 Asia/Tehran

Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Թեհրան։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի պաշտոնական հրավերով Թեհրան այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է նրա հետ։

Պաշտպանական դիվանագիտության զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ընդհանուր սպառնալիքների ու միջազգային ահաբեկչության  դեմ պայքարը այս հանդիպման հիմնական առանցքներից են։

Այս ուղեւորության ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը կհանդիպի նաեւ Իրանի զինված ուժերի այլ բարձրաստիճան հրամանատարների հետ։