Կովկասում ռազմական տեղաշարժերի նպատակը Իրանին ու Թուրքիային միմյանց դեմ հանելն է . Թուրք վերլուծաբան
(last modified 2023-09-19T15:38:50+00:00 )
Սեպտեմբեր 19, 2023 19:08 Asia/Tehran
  • Կովկասում ռազմական տեղաշարժերի նպատակը Իրանին ու Թուրքիային միմյանց դեմ հանելն է . Թուրք վերլուծաբան

Թուրք լրագրող և վերլուծաբան Հոսնու Մահալին ասել է. «Կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական տեղաշարժերի նպատակն է Իրանին ու Թուրքիային միմյանց դեմ հանելը։

Նա հավելել է, որ Իմպերիալիստական ​​տերություններն ու Իսրայելը ձգտում են Կովկասում տարածաշրջանային պատերազմ հրահրել և Իրանին ու Թուրքիային ներքաշել այդ պատերազմի մեջ։

Վերլուծաբանն ասաց, որ Իսրայելը և Մոսադը բույն են դրել Ադրբեջանում և հիմնել են ռազմական ու հետախուզական բազաներ Իրանի սահմանների մոտ, իսկ Իրանն իրավունք ունի մտահոգ լինել իր անվտանգության համար։