Համաշխաչհային ԶԼՄ-նեըր լայնորեն լուսաբանել են Ռայիսիի ելույթը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանում ԻԻՀ նախագահի ելույթը:
«Ռոյթերս»-ը գրել է. «Իրանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ապացուցի իր բարի կամքը՝ վերակենդանացնելու 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, որից Վաշինգտոնը դուրս եկավ 2018 թվականին»:
Ֆրանս Պրես գործակալությունն անդրադառնալով Ռայիսիի ելույթին, հաղորդել է. «Էբրահիմ Ռայիսին կոչ է արել դադարեցնել համաձայնագրին վերադառնալու նպատակով միջուկային բանակցությունների դադարեցումից հետո Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և ասել, որ այդ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել»։
Իր ելույթի մեկ այլ հատվածում Ռայիսին անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի խնդրին և հայտարարել, որ Եվրոպայում պատերազմը ձեռնտու չէ ոչ մի եվրոպական կողմի։
Ֆրանսիական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են Ռայիսիի ելույթի այս հատվածին, գրելով. «Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում պատերազմի շարունակման ու թեժացման մեջ և հայտարարել, որ Թեհրանն աջակցում է խաղաղության համաձայնագրին»։
Լիբանանի Al-Mayadeen ցանցն անդրադառնալով Ղուրանը ձեռքում պահելու Ռայիսիի քայլին, գրել է. «ԳԱ ամբիոնից բարձրացնելով սուրբ Ղուրանի օրինակն Իրանի նախագահը դատապարտել է Ղուրանն անարգելու գործողությունները»:
Մեջբերելով Իրանի նախագահի խոսքերը, գործակալությունը գրել է. «Արևմուտքի գերիշխանությունը համատեղելի չէ ժամանակակից աշխարհի իրականության հետ, և լիբերալիզմը, որը փորձում էր համընդհանուրացնել ամերիկյան արժեքները, հնացել է»:
Գործակալությունը հավելել է. «Իրանի նախագահը կոչ է արել աշխարհում տնտեսական և քաղաքական փոփոխություններ իրականացնել և հավելել, որ որոշ երկրներ փորձում են ապստամբություն ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում»։
Al-Mayadeen-ը գրել է. «Իրանի նախագահը հայտարարել է, որ խնդրի արմատը տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությունն է, իսկ հարևանների անվտանգությունն Իրանի անվտանգությունն է»:
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, մեջբերելով Ռայիսիի խոսքերը, գրել է. «Մենք անկեղծորեն ողջունում ենք ցանկացած ձեռք, որը մեկնվում է մեզ: Մենք խորապես հավատում ենք, որ անկախ և ուժեղ հարևանը հնարավորություն կլինի ողջ տարածաշրջանի համար, միևնույն ժամանակ, խնդիրները բխում են Կովկասից մինչև Պարսից ծոց, արտաքին ուժերի ներկայությունից»։
«Ալ Ջազիրան» գրել է. «Իրանի նախագահը Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմը համարում է ահաբեկչության հիմնական աղբյուր և ասել է, որ պետք է ձևավորվի օրինական պաղեստինյան կառավարություն՝ կենտրոնանալով Երուսաղեմում»: