Իրանը վերսկսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը
Սեպտեմբեր 21, 2023 14:07 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի մասին տեղեկություններից հետո Թեհրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Հայաստանից և Ադրբեջանից դեպի Իրան չվերթերի արգելքը։
«Երբ ռազմական գործողությունների բռնկման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ չվերթերի իրականացումը թույլատրվեց», - իրանական ԻՍՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 19-ին գերատեսչությունը ծանուցում էր ուղարկել թռիչքային անձնակազմերին՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներով դադարեցվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը։
Պիտակ