Նախագահ Ռայիսին վերադարձել է Թեհրան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, որ բարձրաստիճան քաղաքական պատվիրակություն գլխավորելով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին,տեղական ժամանակով չորեքշաբթի երեկոյան ուղևորվել է դեպի Թեհրան։
Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան ժամանեց Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավական, որտեղ նրան դիմավորեցին ԻԻՀ դեսպանը և դիվանագետները:
Ռայիսին իր եռօրյա ուղևորությունը սկսեց ամերիկյան լրատվամիջոցների ավագ խմբագիրների հետ հանդիպմամբ և ավարտեց միջազգային լրագրողների հետ մամուլի ասուլիսով։
Եռօրյա այս այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Խորվաթիայի, Ղազախստանի, Ալժիրի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Շրի Լանկայի նախագահների և Իրաքի ,Ճապոնիայի, Մալայզիայի վարչապետների, և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի հետ:
Ռայիսին հանդիպել և զրուցել է նաև ամերիկյան լրատվամիջոցների մի խումբ խմբագիրների և ավագ լրագրողների, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մտավորականների, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների, ԱՄՆ-ի շիա համայնքի հոգաբարձուների խորհրդի անդամների և , կրոնական առաջնորդների հետ:
Նա նաև հանդիպել է Միացյալ Նահանգներում բնակվող իրանցիների հետ և պատասխանել է նրանց հարցերին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եռօրյա այցի ամենակարեւոր ու գլխավոր նպատակն էր։
Նախագահ Ռայիսին տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանում հանդես եկավ ելույթով:
Նաև միջազգային լրատվամիջոցների լրագրողների ներկայությամբ ասուլիսին մասնակցելը Իրանի նախագահի վերջին ծրագիրն էր, որից հետո նա մեկնեց Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավակայան և ուղևորվեց դեպի Թեհրան։