Իրանի ԱԳՆ խոսնակ. Նյու Յորքում կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i206426-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Նյու_Յորքում_կառուցողական_բանակցություններ_են_տեղի_ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տարբեր երկրների պաշտոնյաների հետ կառուցողական բանակցությունների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2023 12:59 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տարբեր երկրների պաշտոնյաների հետ կառուցողական բանակցությունների մասին։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Iran Press-ին տված հարցազրույցում նկարագրելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի զրույցները տարբեր երկրների և տարածաշրջանային կառույցների պաշտոնյաների հետ բնութագրեց որպես կառուցողական և առաջընթաց:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը մեկնարկել է երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2023թ.-ին Նյու Յորքում՝ այս կազմակերպության անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների և պատվիրակությունների ներկայությամբ։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցող այս բարձր մակարդակի հանդիպմանն ու բանակցություններին մասնակցում են 193 երկրների ներկայացուցիչներ, որոնք կշարունակվեն մինչև երեքշաբթի, սեպտեմբերի 26-ը։

Միավորված ազգերի կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեան նախագահում է Դենիս Ֆրենսիսը Տրինիդադ և Տոբագոյից: