Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը
https://parstoday.ir/hy/news/iran-i206440-Ռայիսին_կարևորել_է_Լեռնային_Ղարաբաղի_հայերի_անվտանգության_ապահովումը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2023 14:48 Asia/Tehran
  • Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։

 Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։

«Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն».հայտարարել է Ռայիսին,  փոխանցում է IRNA  գործակալությունը։

Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները», - ասել է Ռայիսին։